Զամմեր. Վիճակահանության արդյունքները հիանալի են
12/04/2013 16:53

Նմանատիպ
«Բավարիայի» սպորտային տնօրեն Մատիաս Զամմերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը: Հիշեցնենք, որ գերմանական ակումբը մրցելու է կատալոնական «Բարսելոնայի» հետ: Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին` Մյունխենում, իսկ երկրորդը` մայիսի 1-ին` Բարսելոնայում:
-Վիճակահանության արդյունքը պարզապես հիանալի է: 4 ֆանտաստիկ թիմեր էին: Մեզ հրաշալի խաղեր են սպասվում: Չեմ կարծում, թե առաջին հանդիպման տնային լինելու հանգամանքը բացասական ազդեցություն կունենա: Դատեք ինքներդ` հաշվի առնելով «Յուվենտուսի» հետ խաղերը:
Ես այս տարի դիտել եմ «Բարսելոնայի» մի քանի խաղեր, և մենք հասկանում ենք` հաջորդ փուլ դուրս գալու համար անհրաժեշտ է բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել,-Զամմերին մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում