Հայնկես. Պետք չէ վախենալ «Բարսելոնայից»

Հայնկես. Պետք չէ վախենալ «Բարսելոնայից»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի իրենց մրցակցին` կատալոնական «Բարսելոնային»: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում Յուպ Հայնկեսն ասել է հետևյալը.

-Վերջին տարիներին «Բարսելոնան» առաջատար է Եվրոպայում, և մենք հասկանում ենք, որ այս խաղերը լուրջ փորձություն են լինելու: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում մնում են միայն ուժեղագույնները: «Բարսելոնան» թոփ-ակումբ է, բայց մենք ևս: Պետք չէ վախենալ: Երկու թիմերն էլ սիրում են բաց ֆուտբոլ. խաղերը շատ գրավիչ կլինեն: Եվ «Բարսելոնան», և մենք հիանալի պաշտպանություն ունենք:

Ես լավ եմ ճանաչում իսպանական ֆուտբոլը: «Բարսելոնան» միայն Մեսսին չէ: Նրանք ունեն մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ. Չավին, Ինեստան, Ֆաբրեգասը, Վիլյան: Այս ցանկաը կարելի է շարունակել, թեպետ համաձայն եմ` Մեսսին առանձնահատուկմ ֆուտբոլիստ է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում