Էշլի Յանգը կբացակայի երկու շաբաթ

Էշլի Յանգը կբացակայի երկու շաբաթ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը կոճի վնասվածքի պատճառով առաջիկա խաղերին չի կարողանա օգնել իր թիմին: Հիշեցնենք, որ Յանգը վնասվածք ստացավ մանչեսթերյան դերբիի ժամանակ: Այսօր արդեն վերջնականապես հայտնի են ֆուտբոլիստի վնասվածքի լրջությունը և ապաքինման ժամկետները:

-Էշլին շատ ցավալի հարված է ստացել կոճին: Նա չի խաղա երկու շաբաթ,-«կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի խոսքերը մեջբերել է Sky Sports-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում