Օլիմպիական կրակին յուրօրինակ «ճանապարհորդություն» է սպասվում

Օլիմպիական կրակին յուրօրինակ «ճանապարհորդություն» է սպասվում

Սոչիում 2014 թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն ասել է, որ օլիմպիական ջահի փոխանցավազքը անկրկնելի է լինելու, քանի որ հենց միայն տարածքով աշխարհում ամենամեծն է իր երկիրը:

Հունաստանում բոցավառվող ջահը մեկ շաբաթ հին օլիմպիայում շրջելուց հետո, կտեղափոխվի Մոսկվա: Այնտեղից կսկսվի 75 հազար կիլոմետր ձգվող կրակի` 123-օրյա երթը, որի ականատեսն ու մասնակիցը կդառնան ժամային 9 գոտիներում ապրող ավելի քան 3000 քաղաքների ու բնակավայրերի բնակիչները: 

Ընտրված է յուրօրինակ երթուղի. օլիմպիական կրակը կբարձրանա Եվրոպայի ամենամեծ լեռնագագաթը’ Էլբրուսը, ապա ջահը «խարիսխ կձգի» Բայկալ լճի հատակում և կրկին վեր հառնելով’ կհայտնվի Հյուսիսային բևեռում և նույնիսկ տիեզերքում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Արդեն համապատասխան շտաբ–կենտրոններ են ստեղծվել, որոնք կապահովեն ինչպես երթուղու և 14 հազար ջահակիրների անվտանգությունը, այնպես էլ մշակութային ծրագրերի իրականացումը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում