Բարրադան հետաքրքրում է «Արսենալին», «Տոտենհեմին» ու «Վալենսիային»

Բարրադան հետաքրքրում է «Արսենալին», «Տոտենհեմին» ու «Վալենսիային»

«Խետաֆեյի» ու Մարոկոյի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Աբդելազիզ Բարրադան հայտնվել է եվրոպական մի քանի հայտնի ակումբների ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնում է TMW-ն, 23-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է իսպանական «Վալենսիան», ինչպես նաև անգլիական «Տոտենհեմն» ու «Արսենալը»:

Նշենք, որ Բարրադան իր կարիերան սկսել է Ֆրանսիայում, որտեղ հասցրել է հանդես գալ նաև «ՊՍԺ»-ի երկրորդ թիմում: Մարոկացին Իսպանիայում է հայտնվել 2010 թվականին ու Պրեմիերայում անցկացրած 38 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ: Ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2015 թվականը, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 8 մլն. եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում