Ռիվալդո. «Բարսելոնայի» խաղացողներին չի հերիքում ուժն ու ցանկությունը

Ռիվալդո. «Բարսելոնայի» խաղացողներին չի հերիքում ուժն ու ցանկությունը

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն իր տպավորություններով է կիսվել կատալոնացիների ներկայիս խնդիրների մասին:

-«Բարսելոնան» մեծագույն թիմ է, որը կարող է այս մրցաշրջանում հաղթել Չեմպիոնների լիգան: Սակայն ես չգիտեմ’ տեղի կունենա դա, թե ոչ: Տեսնում եմ, որ խաղացողները խնդիրներ ունեն, այդ թվում և ֆիզիկական տեսանկյունից: Բացի այդ, կա նաև հոգեբանական գործոն: Ես նրանց աչքերում ամեն ինչ նվաճելու ցանկություն չեմ տեսնում: Իհարկե, Մեսսին հաշվում չէ: Սակայն, հնարավոր է, պատահի այնպես, որ հենց նա կարողանա իր թիմին ևս մեկ մեծագույն հաղթանակի հասցնել,- ասել է Ռիվալդոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում