Կարրագեր. Սուարեսը Պրեմիեր լիգայի աստղն է
12/04/2013 19:37

Նմանատիպ
«Լիվերպուլի» փորձառու ֆուտբոլիստ Ջեյմի Կարրագերը հույս ունի, որ Լուիս Սուարեսը մրցաշրջանի ավարտից հետո այլ ակումբ չի տեղափոխվի: Նշենք, որ ուրուգվայցի հարձակվողն այժմ գլխավորում է Անգլիայի առաջնության ռմբարկուների ցուցակը և նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված են մի շարք թոփ-ակումբներ:
-Նա կենսական նշանակություն ունի ակումբի համար: Լուիսը թոփ-խաղացող է ոչ միայն ԱՊԼ-ում, այլ առհասարակ աշխարհում: Մենք մտադիր ենք ամբողջ ուժով պահել նրան: Ես կարծում եմ` նրան դուր է գալիս այստեղ խաղալ, և երկրպագուներն էլ սիրում են Սուարեսին:
Եթե նա ճանաչվի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, ինձ համար դա անակնկալ չի լինի: Սուարեսը Պրեմիեր լիգայի աստղն է,-Կարրագերի խոսքերը մեջբերել է Sky Sports-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում