Էդգար Մանուչարյան. Գուցե միայն պատանեկան մակարդակում էի այսպես արդյունավետ խաղացել
Նմանատիպ
Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը «Սիբիրի» հետ խաղում ստացած վնասվածքի և վերջին հանդիպումներում խփած գոլերի մասին խոսել է Sportbox.ru-ի թղթակցի հետ:
-Ես ինքս ընդմիջմանը խնդրեցի փոխարինել ինձ, որովհետև ցավեր էի զգում կրունկի հատվածում: Վնասվածքը ստացել էի նախախաղային մարզման ժամանակ: Սակայն հիմա ամեն ինչ նորմալ է, մարզվում եմ և պատրաստ եմ խաղալ «Խիմկիի» դեմ:
-Հիշու՞մ եք` վերջին անգամ երբ եք նման արդյունավետություն ցույց տվել:
– Անկեղծ ասած, ոչ: Գուցե միայն պատանեկան մակարդակում: Ընդհանրապես, նախորդ տարի էլ էի գոլեր խփում «Ուրալի» կազմում, բայց հետո վիրահատվելու պատճառով չորս ամսով դուրս մնացի:
-«Սիբիրի» դեմ խաղում երկու անգամ 11 մետրանոց իրացրիք: Այդպիսի՞ն էր մարզչական առաջադրանքը:
– Ոչ, պարզապես վստահ էի ուժերիս, այդ պատճառով էլ երկու անգամ հարվածեցի:
Հիշեցնենք, որ «Ուրալը» ՖԱԼ առաջնության առաջատարն է և երկրորդ տեղում գտնվող «Տոմից» առաջ է հինգ միավորով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում