Հայնկեսին պետք չեն Գվարդիոլայի խորհուրդները
12/04/2013 23:35
Նմանատիպ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպպ Հայնկեսը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ինքը կխորհրդակցի Խոսեպ Գվարդիոլայի հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բավարիա»- «Բարսելոնա» խաղից առաջ:
-Հարգե’ք ինձ և իմ աշխատանքը: Ես երբեք չեմ խորհրդակցել ինչ-որ մեկի հետ, և Գվարդիոլայի խորհուրդներն էլ ինձ պետք չեն: Մրցակցին ուսումնասիրելու համար ինձ պետք չէ որևէ մեկի օգնությունը,- ասել է Հայնկեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում