Դել Բոսկե. Կցանկանայի իսպանական եզրափակիչ տեսնել

Դել Բոսկե. Կցանկանայի իսպանական եզրափակիչ տեսնել

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունից: Ըստ արդյունքի այդ փուլում կխաղան «Բավարիա»-«Բարսելոնա» և «Ռեալ»-«Բորուսսիա» զույգերը.

-Այն, որ երկու իսպանական թիմ կիսաեզրափակչում են, մեր ֆուտբոլի հաջողության վկան է: Անձամբ ես կցանկանայի իսպանական եզրափակիչ տեսնել: Խորհուրդ կտամ մեր թիմերին չթերագնահատել մրցակիցներին: Խոսքը շատ ուժեղ թիմերի մասին է գնում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում