Երկրպագուները հավատում են, որ Գվարդիոլան «Բարսելոնային» է երկրպագելու

Երկրպագուները հավատում են, որ Գվարդիոլան «Բարսելոնային» է երկրպագելու

Իսպանական  Marca-ն հարցում է անցկացրել երկրպագուների շրջանում, պարզելու համար, թե նրանց կարծիքով Պեպ Գվարդիոլան որ թիմին է երկրպագելու «Բավարիա»-«Բարսելոնա» խաղի ժամանակ: Հիշեցնենք, որ Պեպը մարզել է իսպանաան ակումբն ու պատրաստվում է գլխավորել գերմանականը: 

Երկրպագուների մեծ մասը փաստորեն հավատում է, որ Գվարդիոլան կապտանռնագույններին է երկրպագելու: Այդպես կարծում է հարցվածների  86 %-ը: Միայն 14 % երկրպագու է հավատում, որ Պեպը գերմանական ակումբի հաղթանակին է սպասելու: Հարցմանը մասնակցել է 7500 մարդ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում