Պույոլը տոնում է ծննդյան տարեդարձը

Պույոլը տոնում է ծննդյան տարեդարձը

«Բարսելոնայի» ավագ Կառլես Պույոլի ծննդյան օրն է: Լեգենդար պաշտպանը դարձավ 34 տարեկան: 

Պույոլը ծնվել է 1978 թվականի ապրիլի 13-ին, Լա Պոբլա դե Սեգուր քաղաքում:17 տարեկան հասակում նա դարձավ կատալոնական «Բարսելոնայի» ակադեմիայի՝ «Լա Մասիայի» անդամ:

Պույոլի նորամուտը կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր թիմում եղավ 1999 թվականի հոկտեմբերի 2-ին: Հակառակորդը «Վալյադոլիդն» էր: Այդ հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 2:2:

Անգանահտելի է նրա դերը ակումբի և Իսպանիայի հավաքականի հաջողություններում: Նա երկու թիմերում էլ բազմաթիվ մրցանակներ է նվաճել: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում