Լամ. «Բավարիան» գոհ է վիճակահանությունից

Լամ. «Բավարիան» գոհ է վիճակահանությունից

«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը իր մտքերով է կիսվել’ կապված Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանության հետ, որի արդյունքներով մյունխենցիները մրցելու են «Բարսելոնայի» հետ:

-Հիանալի վիճակահանություն է «Բավարիայի» համար: Մենք վերջին չորս տարիների ընթացքում երրորդ անգամ դուրս ենք եկել կիսաեզրափակիչ ու դա լավ արդյունք է: Մեզ համար միևնույնն էր, թե ում հետ պետք է խաղայինք, բայց «Բարսելոնան» մեծ մրցակից է: Հանդիսատեսը ականատես կլինի երկու հիանալի հանդիպումների’ Եվրոպայի լավագույն թիմերից երկուսի մասնակցությամբ,- ասել է Լամը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում: Լամ. «Բավարիան» գոհ է վիճակահանությունից

Հետևեք մեզ նաև Telegram-ում