«Զենիթը» ցանկանում է գնել Ջեքսոն Մարտինեսին
13/04/2013 13:38

Նմանատիպ
«Պորտուի» հարձակվող Ջեքսոն Մարտինեսը գտնվում է ռուսական «Զենիթի» նշանառության տակ: Ինչպես հայտնում են պորտուգալական ԶԼՄ-ները, ռուսները արդեն բանակցություններ են վարում 26-ամյա հարձակվողի տեղափոխության համար:
Կոլումբիացի ռմբարկուն, հիշեցնենք, վերջերս իր թիմի հետ պայմանագիրը երկարաձգել էր մինչև 2018 թվականը: Նախկինում տեղեկացվում էր, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Ատլետիկոն», «Բորուսիան», «Մանչեսթեր Սիթին», «Յուվենտուսն» ու «Անժին»:
Այս մրցաշրջանում Մարտինեսը պորտուգալական թիմի մարզաշապիկով անցկացրել է 35 խաղ’ դառնալով 31 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում