Մանչինի. Կփորձենք կրճատել 12 միավորի առավելությունը

Մանչինի. Կփորձենք կրճատել 12 միավորի առավելությունը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարծում է, որ նրա թիմը այլևս չի կարող մրցաշարային աղյուսակում հասնել «Յունայթեդին», բայց միևնույն ժամանակ նշել է, որ 12 միավորի տարբերությունը չափազանց մեծ է:

-«Մանչեսթեր Յունայթեդին» հասնելը հնարավոր չէ: Նրանք հանդես եկան ավելի լավ, քան մենք ու արժանի են հաղթանակին: Չեմպիոնության համար արդեն պայքար չկա, սակայն կարևոր է ապացուցել, որ մենք մոտ ենք նրանց: 12 միավորը չափազանց շատ է: Փորձելու ենք կրճատել այդ տարբերությունը: Առջևում 7 հանդիպում կա, ու մենք հույսներս չենք կորցնում,- ասել է Մանչինին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում