«Ման. Սիթին» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Բարրիի հետ

«Ման. Սիթին» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Բարրիի հետ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Գարեթ Բարրիին շուտով նոր պայմանագիր կառաջարկվի:

-Նույնը կարել է ասել նաև ևս երեք-չորս խաղացողների մասին: Այդ հարցը մենք կորոշենք հաջորդ ամսվա ընթացքում, սակայն այդ ֆուտբոլիստները կարևոր են մեզ համար: Ինչ վերաբերում է Բարրիին, ապա նա հիանալի մարդ ու մեծ պրոֆեսիոնալ է: Նա շատ լուրջ անձնավորություն է,- ասել է Մանչինին:

Բարրին «քաղաքայինների» կազմը համալրել է 2009 թվականին, «Ասթոն Վիլլայից»’ 12 մլն. ֆունտի դիմաց: Նրա ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2014 թվականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում