Չավի Մարտինես. «Բարսելոնայի» հետ շատ դժվար է լինելու

Չավի Մարտինես. «Բարսելոնայի» հետ շատ դժվար է լինելու

«Բավարիայի» իսպանացի կիսապաշտպան Չավի Մարտինեսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանության արդյունքների մասին: Հիշեցնենք’ մյունխենցիները մրցելու են «Բարսելոնայի» հետ:

-«Բարսելոնայի» հետ մեզ շատ դժվար է լինելու, նրանց դեմ խաղալը հեշտ խնդիր չէ, մեղմ ասած: Մյուս կողմից, մրցաշարի այս փուլում թույլ մրցակիցներ չեն մնացել, բոլորը ուժեղ են ու հավակնում են Չեմպիոնների լիգայում հաղթանակին,- ասել է Մարտինեսը:

Հիշեցնենք’ կողմերի միջև առաջին մրցավեճը կայանալու է ապրիլի 23-ին, Մյունխենում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում