Անչելոտտի. Այժմ Եվրոպայում բոլորը խոստովանում են «ՊՍԺ»-ի հզորությունը

Անչելոտտի. Այժմ Եվրոպայում բոլորը խոստովանում են «ՊՍԺ»-ի հզորությունը

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կրկին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնայի» հետ դիմակայության մասին: Հիշեցնենք’ երկու խաղերում էլ գրանցվեց ոչ-ոքի’ 2-2, 1-1:

-Այժմ բոլորը խոստովանում են, որ «ՊՍԺ»-ն Եվրոպայի ամենահզոր թիմերից մեկն է: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ հաջորդ մրցաշրջանի համար դժվար չի լինի նոր խաղացողների հրավիրել թիմ: Այս մրցաշրջանում մենք շատ բաների ենք հասել, սակայն մյուս տարի փորձելու ենք ավելին անել:

Մենք կիսաեզրափակիչ դուրս գալու լավ հնարավորություններ ունեինք, սակայն չկարողացանք հաղթել մրցակցին: Դա շատ կարևոր խաղ էր մեզ համար: Իմ թիմը ապացուցեց, որ կարող է հավասարը հավասարի պես պայքարել աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ,- ասել է իտալացի մասնագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում