«Յուվենտուսն» ու «Ինտերը» բանակցություններ են սկսել Սանչեսի տրանսֆերի համար

«Յուվենտուսն» ու «Ինտերը» բանակցություններ են սկսել Սանչեսի տրանսֆերի համար

Ինչպես հայտնում է իտալական Sky Sport 24-ը, «Յուվենտուսն» ու «Ինտերը» արդեն գործի են անցել’ «Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը իրականացնելու համար:

Չիլիացի խաղացողի գործակալ Ֆերնանդո Ֆելիչեվիչը ուրբաթ օրը ժամանել է Թուրին, որտեղ հանդիպել է «Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ: Նրանց զրույցի թեման եղել է Ալեքսիսի հավանական տրանսֆերի հարցը: Սպասվում է’ ամռանը թուրինցիները լուրջ քայլեր են ձեռնարկելու նրան գնելու համար:

Միևնույն ժամանակ, Ֆելիչեվիչը այսքանով չի բավարարվել ու Թուրինից ուղևորվել է Միլան’ հանդիպելու «Ինտերի» ներկայացուցիչների հետ, ովքեր նույնպես հետաքրքրված են Ալեքսիսի ծառայություններով:

Տեղեկացվում է, որ անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է լքել կատալոնյան թիմը’ խաղային քիչ պրակտիկայի պատճառով, իսկ դրան դեմ չէ նաև հենց ակումբը, քանի որ ստացված գումարով կարող է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» պատշպան Վենսան Կոմպանիին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում