Վենգեր. Առջևում կարևորագույն շաբաթ է

Վենգեր. Առջևում կարևորագույն շաբաթ է

Առաջիկա յոթ օրերը շատ կարևոր են լինելու «Արսենալի» համար’ Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող հորիզոնականում հայտնվելու գործում:

«Կանոնիերները» շաբաթվա ընթացքում հանդիպելու են «Նորվիչի», «Էվերթոնի» ու «Ֆուլհեմի» հետ: Այս խաղերում հաղթանակները լոնդոնցիներին լավագույն քառյակում հայտնվելու լավ հնարավորություններ կտան:

-Առջևում կարևորագույն շաբաթ է մեզ համար: «Տոտենհեմն» ու «Չելսին» չեն խաղա լոնդոնցիների’ «Սիթիի» հետ գավաթային խաղին մասնակցելու պատճառով, ինչը մեզ հնարավորություն է տալիս աղյուսակում նրանց հանկարծակիի բերել:

Սակայն կարևորն այն է, որ կենտրոնանանք մեր խաղերի վրա ու հաղթենք դրանք: Պետք չէ կախված լինել մրցակիցների խաղերից,- ասել է Վենգերը:

Այս պահին «Արսենալը» Պրեմիեր լիգայի աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը’ երկու միավորով զիջելով «Տոտենհեմին» ու «Չելսիին», սակայն «շպորները» իրենց մրցակիցների համեմատ մեկ խաղ ավել են անցկացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում