Կլոպ. Համոզված եմ` «Բավարիան» ցանկացել է խորհուրդներ ստանալ Գվարդիոլայից

Կլոպ. Համոզված եմ` «Բավարիան» ցանկացել է խորհուրդներ ստանալ Գվարդիոլայից

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ «Բավարիայի» մարզական տնօրեն Մաթիաս Զամմերը «Բարսելոնայի» հետ առաջիկա խաղի համար արդեն փորձել է խորհուրդներ ստանալ Պեպ Գվարդիոլայից:

-Համոզված եմ’ Գվարդիոլան ու Զամմերը արդեն խոսել են այս թեմայի շուրջ: Սակայն դա ընդհանրապես կարևոր չէ, քանի որ Գվարդիոլան չի կարող դուրս գալ խաղադաշտ ու խաղալ:

Ես ուրախ եմ, որ վերջապես իմացանք, թե ում հետ ենք խաղալու հաջորդ փուլում: Իսկ հիմա ֆուտբոլ խաղալու ժամանակն է,- ասել է Կլոպը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում