«Բարսելոնան» ամռանը ամենաքիչը երեք նորեկ կունենա
13/04/2013 15:44

Նմանատիպ
Ինչպես հայտնում է El Mundo Deportivo պարբերականը, առաջիկա ամռանը «Բարսելոնան» պատրաստվում է պայմանագրեր կնքել ամենաքիչը երեք նոր ֆուտբոլիստների հետ:
Առաջին հերթին, խոսքը գնում է նոր դարպասապահի մասին, ով թիմի դարպասում կփոխարինի թիմից հեռացող Վիկտոր Վալդեսին:
Կատալոնացիները նախատեսում են ուժեղացնել նաև կենտրոնական պաշտպանի գոտին, ու այդ նպատակով էլ դիտարկվում են Մատս Հումելսի, Վենսան Կոմպանիի ու Թոմաս Վերմալենի թեկնածությունները:
Բացի այդ, հնարավոր է նաև հարձակման գծի նոր ֆուտբոլիստի ձեռքբերում այն դեպքում, եթե թիմից հեռանան Ալեքսիս Սանչեսը ու Դավիդ Վիլյան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում