Գործակալների խումբը Նեյմարի տրանսֆերի համար ժամանել է Բարսելոնա

Գործակալների խումբը Նեյմարի տրանսֆերի համար ժամանել է Բարսելոնա

«Բարսելոնան» շարունակում է ակտիվորեն պայքարել «Սանտոսի» հարձակվող Նեյմարին գնելու համար:

Ինչպես հայտնում է կատալոնական Sport-ը, ուրբաթ առավոտյան «Բարսելոնայի» «Էլ-Պրատ» օդանավակայանում վայրէջք է կատարել երկու գործակալներից բաղկացած պատվիրակությունը, որոնց խնդիրն է Նեյմարի տրանսֆերի համար բանակցություններ վարել:

Առաջինը Անդրե Կյուրին է: Այս գործակալը շատ լավ ծանոթ է կատալոնացիների նախագահ Սանդրո Ռոսելին: Բացի դրանից, նա շատ մոտ հարաբերությունների մեջ է Նեյմարի հետ, ում օգնում է միջազգային հարցերում: Բանակցությունների մյուս մասնակիցը կդառնա հայտնի գործակալ Մարկինյոս Մալակիասը: Նա նախկինում օժանդակել է «Բարսելոնային»’ բրազիլացի պաշտպան Էնրիկեի ու հարձակվող Կեյրիսոնի տրասնֆերներն իրականացնելու ժամանակ:

Հիշեցնենք’ կատալոնական ակումբը վաղուց է պայքարում Նեյմարի համար, ու նույնիսկ տեղեկություն կար, թե նրանք արդեն նախնական համաձայնություն ունեն «Սանտոսի» հետ: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն. եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում