Մեսսին, Ինյեստան և երկու այլ ֆուտբոլիստներ չեն մասնակցի «Սարագոսայի»հետ խաղին

Մեսսին, Ինյեստան և երկու այլ ֆուտբոլիստներ չեն մասնակցի «Սարագոսայի»հետ խաղին

Լիոնել Մեսսին, Անդրես Ինյեստան, Սերպիո Բուսկետսը և Խորդի Ալբան չեն մասնակցի իսպանական առաջնության 31-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա»- «Սարագոսա» խաղին:

Մարզչական շտաբը որոշել է Մեսսիին հանգիստ տալ մինչը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի խաղը: Ինյեստան և Ալբան նույնպես կհանգստանան, իսկ Բուսկետսը չի խաղա վնասվածքի պատճառով: Մեջքի հետ կապված խնդիրների պատճառով խաղին չի մասնակցի նաև դարպասապահ Խոսեպ Պինտոն: 

Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-«Սարագոսա» խաղը տեղի կունենա ապրիլի 14-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում