«Թերեք» – «Կուբան»` 2-2. Օզբիլիսը` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Նմանատիպ
Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում «Թերեքը» Գրոզնիում հյուրընկալել էր Կրասնոդարի «Կուբանին»:
Այս խաղում գլխավոր իրադարձությունները տեղի ունեցան երկրորդ կեսում: Հաշիվը 59-րդ րոպեին բացեցին տանտերերը, երբ աչքի ընկավ Ռազվան Ուցիևը: 68-րդ րոպեին կուբանցիները կարողացան վերականգնել հաշիվը, երբ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի փոխանցումից հետո աչքի ընկավ Գեորգի Բուկուրը: 72-րդ րոպեին «Թերեքը» նորից առաջ անցավ հաշվի մեջ’ հստակորեն իրացնելով 11-մետրանոցը, սակայն 88-րդ րոպեին Իվելին Պոպովի գոլը հյուրերին փրկեց պարտությունից’ 2-2:
Արաս Օզբիլիսը այս խաղում մեկնարկային կազմում էր, իսկ 79-րդ րոպեին հենց նրա փոխարեն դաշտ դուրս եկավ մեր հավաքականի մյուս ներկայացուցիչ Մարկոս Պիցելլին: Այս ոչ-ոքիից հետո «Կուբանը» 39 միավոր ունի ու 5-6-րդ տեղերն է բաժանում «Ռուբինի» հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում