Մեր պատանիները 3 մեդալ են նվաճել սամբոյի Եվրոպայի առաջնությունում

Մեր պատանիները 3 մեդալ են նվաճել սամբոյի Եվրոպայի առաջնությունում

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնության առաջին օրը հայ սամբիստները նվաճել են երեք մեդալ:

Երիտասարդների մրցամարտում 48 կգ քաշային կարգում հանդես եկող, անցած տարվա Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ջիվան Ղազարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Աղջիկների 40 կգ քաշային կարգում Քնարիկ Ստամբուլցյանն արժանացել է արծաթե, իսկ Դավիթ Խաչատրյանը պատանիների 48 կգ քաշային կարգում՝ բրոնզե մեդալի:

Այսօր՝ ապրիլի 13-ին, մրցագորգ դուրս կգան պատանիներից Կարեն Մինասյանը’ 52 կգ, Հարություն Առաքելյանը’ 65կգ, Սամվել Հակոբյանը’ 81կգ, Ալբերտ Սարգսյանը’ +87կգ, երիտասարդներից՝ Գրիգոր Մխիթարյանը’ 52 կգ, Ռաֆիկ Մանուկյանը’ 68 կգ, Սեյրան Սահակյանը’ 90 կգ և Գարեգին Կիրակոսյանը +100 կգ քաշային կարգերում:

Հիշեցնենք, որ Լիմասոլում մրցում են 22 պետությունների մարզիկներ:

Տեղեկացնում է MSY-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում