Օզիլն ու Արբելոան չեն խաղա «Ատլետիկի» դեմ

Օզիլն ու Արբելոան չեն խաղա «Ատլետիկի» դեմ

«Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Այտոր Կարանկան երեկ կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ թիմի ֆուտբոլիստներ Մեսուտ Օզիլն ու Ալվարո Արբելոան չեն մասնակցի Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ առաջիկա խաղին:

-Մենք պետք է տեսնենք, թե ինչպես ենք խաղալու, քանի որ չորս կորուստներ ունենք: Մեսուտը այսօր վնասվածք է ստացել, իսկ Արբելոան մեջքի խնդիրների պատճառներով ընդհանրապես չի մարզվել,- ասել է Կարանկան:

Նշենք’ բացի այս երկու ֆուտբոլիտներից, խաղին չեն մասնակցի նաև Մայքլ Էսիենը ու Կական: «Ատլետիկ» – «Ռեալ» հանդիպումը կկայանա կիրակի օրը’ «Սան-Մամես» մարզադաշտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում