Ռոուրա. Լա Լիգայում հաղթելը մեզ համար առաջնահերթություն է

Ռոուրա. Լա Լիգայում հաղթելը մեզ համար առաջնահերթություն է

«Բարսելոնայի» գլխավոր մարզչի օգնական Ժորդի Ռոուրան մամուլի ասուլիս է տվել «Սարագոսայի» հետ խաղից առաջ, որը կկայանա կիրակի օրը:

-Լա Լիգայում հաղթելը մեզ համար առաջնահերթություն է: Մենք միշտ ասում ենք այդ մասին: Վաղվա խաղը դժվար է լինելու: Այո, մենք խաղալու ենք Չեմպիոնների լիգայի ծանր հանդիպումից հետո, սակայն վաղվա հանդիպումը նույնպես կարևոր է մեզ համար:

Անցած շաբաթ մենք խաղացինք «Սելթայի» դեմ, որը գտնվում էր վտանգավոր գոտում ու շատ ագրեսիվ էր գործում: Մենք պետք է տրամադրվենք խաղին ու հաղթենք այն:

«Բավարիան» մեծագույն թիմ է, ու նրա դեմ շատ բարդ է լինելու: Նրանք նախորդ տարի դուրս թողեցին «Ռեալին»: Նրանք նաև կարող են այլևս չմտածել Բունդեսլիգայի մասին, քանի որ արդեն հաղթել են այն,- ասել է Ռոուրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում