«Շախտյորը» հաղթեց «Զարյային». Հենրիխ Մխիթարյանը կրկնեց պատմական ռեկորդը (տեսանյութ)

«Շախտյորը» հաղթեց «Զարյային». Հենրիխ Մխիթարյանը կրկնեց պատմական ռեկորդը (տեսանյութ)

Ուկրաինայի առաջնության 24-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալել էր «Զարյային»: «Հանքափորները»  3:0 հաշվով հաղթանակ տոնեցին: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղին մասնակցեց մեկնարկային րոպեներից և խաղավարտին դարձավ գոլի հեղինակ:

Նշենք, որ այս գոլով Հենրիխ Մխիթարյանը կրկնեց Ուկրաինայի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ռեկորդը՝ 22 գոլ, որը պատկանում էր Սերգեյ Ռեբրովին (1997-98) եւ Մաքսիմ Շցկիխին (2002-03): 

Այս հաղթանակից հետո «Շախտյորն» ունի 69 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Շախտյոր» – «Զարյա»՝ 3:0 (Կրիվցով 81, Մխիթարյան 90, Ադրիանո` 90+2)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում