Լուչեսկու. Ցանկանում ենք, որ Մխիթարյանը մնա «Շախտյորում»

Լուչեսկու. Ցանկանում ենք, որ Մխիթարյանը մնա «Շախտյորում»

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, մեկնաբանելով «Զարյայի» նկատմամբ 3:0 հաշվով տոնած հաղթանակը, խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարիերայից: Նշենք, որ վերջերս շատ են խոսակցություններն այն մասին, որ հայ ֆուտբոլիստն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի ավելի բարձրակարգ ակումբ:

-Ֆուտբոլում նման թեմաներով բարդ է որևէ բան ասելը: Դեռ ոչ մի պաշտոնական առաջարկություն չի եղել: Իսկ եթե դրանք լինեին, ապա հավանաբար ակումբի ղեկավարությունը տեղյակ կլիներ: Մենք, իհարկե, ցանկանում ենք, որ նա այստեղ մնա,-Լուչեսկուի խոսքերը մեջբերել է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում