Պյատենկո. Հաղթում է թիմը, պարտվում` մարզիչը
14/04/2013 01:07

Նմանատիպ
«Բանանցի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն «Փյունիկից» 4:0 հաշվով կրած պարտությունից հետո ասել է հետևյալը.
-Այնպիսի հաշիվ գրանցվեց, որ խոսելն էլ բարդ է: Առաջին րոպեներին բաց թողած երկու գոլից հետո դժվար էր վերգտնել խաղը: Միայն ամուր ոգով թիմերն են կարող արագ ուշքի գալ ու շտկել նման սխալները: Իսկ այսօրվա դրությամբ մենք դեռ այդպիսի թիմ չենք:
Ինչևէ, հաղթում է թիմը, իսկ պարտվում’ մարզիչը: Ինչ կարող եմ ասել, պաշտպանության գործողություններում մեծ ցանկության դեպքում էլ դրական բան չկարողացանք գտնել,-Պյատենկոյի խոսքերը մեջբերել է «Փյունիկի» պաշտոնական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում