Կարանկա. Կսխալվենք, եթե մտածենք, որ արդեն հաղթել ենք «Բորուսսիային»

Կարանկա. Կսխալվենք, եթե մտածենք, որ արդեն հաղթել ենք «Բորուսսիային»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկան խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանության արդյունքներից: Հիշեցնենք, որ մադրիդցիները հանդիպելու են «Բորուսսիային».

-Պայքարի մեջ են մնացել չորս հեղինակավոր ակումբներ: «Բորուսսիան» այն թիմն է, որին անցյալ տարի հաղթել չկարողացանք: Ու եթե մտածենք, որ արդեն եզրափակչում ենք` մեծ սխալ թույլ կտանք: Ներկա պահին կենտրոնացած ենք Իսպանիայի առաջնության գալիք խաղին, հետո կմտածենք Չեմպիոնների լիգայի մասին: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում