Ռոուրա. «Բարսելոնան» ֆավորիտ չէ «Բավարիայի» հետ դիմակայությունում
14/04/2013 15:02
Նմանատիպ
«Բարսելոնայի» գլխավոր մարզչի օգնական Ժորդի Ռոուրան նշել է, որ իր թիմին Չեմպիոնների լիգայում շատ շուրջ պայքար է սպասվում «Բավարիայի» դեմ:
-Մեզ բաժին հասավ թիմ, որը նախորդ մրցաշրջանում հաղթել է «Ռեալին»: Սա մրցակից է, որին մենք այդքան էլ լավ չգիտենք: Շատ խաղերում «Բարսելոնան» ֆավորիտ է համարվում, բայց ինձ թվում է, որ այս անգամ ամեն ինչ այլ է: Օրինակ, «Բավարիան» շատ վստահորեն հաղթեց «Յուվենտուսին» այն ժամանակ, երբ մենք դժվարությամբ հաղթահարեցինք «ՊՍԺ»-ի արգելքը: Ամեն դեպքում, կարծում եմ, դիմակայության ելքը կվճռեն մանրուքները,- ասել է Ռոուրան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում