Ֆերգյուսոն. Ի՞նչ է, հավատացել էիք, որ Ֆալկաոն տեղափոխվելու է «Յունայթե՞դ»

Ֆերգյուսոն. Ի՞նչ է, հավատացել էիք, որ Ֆալկաոն տեղափոխվելու է «Յունայթե՞դ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը հերքել է այն լուրերը, թե «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն այս մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է իր գլխավորած թիմ:

-Ի՞նչ է, դուք իսկապես հավատացե՞լ էիք դրան,- բրիտանացի լրագրողների հետ զրույցում ասել է շոտլանդացի մասնագետը:

Հիշեցնենք’ օրերս տեղեկատվություն էր տարածվել, որ կոլումբիացի հարձակվողը համալրելու է մանկունյանցիների կազմը: Նաև նշվում էր, որ նրանք արդեն նախնական գումար են վճարել մադրիդցիներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում