Օբի Միկել. «Ման. Սիթին» շատ հզոր թիմ է
14/04/2013 15:20

Նմանատիպ
«Չելսիի» կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը կիսվել է Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից ունեցած իր սպասելիքների մասին:
-Եթե նայենք մրցակցի կազմին, ապա այն շատ հզոր թիմ է: Երբ նա խաղում է այն մակարդակում, որտեղ այժմ է, չեմ կարծում, թե կգտնվեն շատ ակումբներ, որոնք կկարողանան կասեցնել նրանց: Բայց մենք նույնպես ուժեղ թիմ ունենք, երիտասարդ թիմ, ու, հուսով եմ, լավ խաղով անհրաժեշտ արդյունքի կհասնենք,- ասել է նիգերիացին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում