Ռաուլը Քաթարի չեմպիոն է դարձել

Ռաուլը Քաթարի չեմպիոն է դարձել

Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռաուլը հերթական մրցանակն է նվաճել: «Ալ-Սադդի» կազմում նա դարձել է Քաթարի առաջնության հաղթող:

Այս թիմը վերջին անգամ երկրի առաջնությունում հաղթել էր յոթ տարի առաջ: Ինչ վերաբերում է Ռաուլին, ապա նա ամբողջ առաջնության ընթացքում ինը գոլի հեղինակ է դարձել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում