«Ման. Յունայթեդը» 20 մլն. ֆունտ է առաջարկում Կաբայեի համար

«Ման. Յունայթեդը» 20 մլն. ֆունտ է առաջարկում Կաբայեի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» քայլեր է ձեռնարկում, որպեսզի ամռանը ձեռք բերի «Նյուքասլի» կիսապաշտպան Յոհան Կաբայեին:

Նա համարվում է «կաչաղակների» թիմի առաջատարներից մեկը, սակայն հնարավորություն կա, որ կհեռանա ակումբից: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 20 մլն. ֆունտ վճարել ֆրանսիացու համար: Մանկունյանցիները նրան դիտարկում են որպես Պոլ Սքոուլզի փոխարինողի, ով շուտով ավարտելու է իր կարիերան:

Նաև տեղեկացվում է, որ «Յունայթեդի» նշանառության տակ են հայտնվել «Բենֆիկայի» երկու ֆուտբոլիստներ’ պաշտպան Էյզեկիել Գարայը ու կիսապաշտպան Նիկոլաս Գայտանը: Միևնույն ժամանակ, պոտենցիալ նորեկների մասին խոսելու համար դեռ վաղ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում