«Յուվենտուսը» ցանկանում է պահպանել Վիդալին
14/04/2013 15:47

Նմանատիպ
«Յուվենտուսը» չի ցանկանում բաց թողնել կիսապաշտպան Արթուրո Վիդալին, ում ծառայություններով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ: Այս մասին հայտնում է Tuttosport-ը:
Թուրինցիները պատրաստվում են չիլիացուն նոր պայմանագիր առաջարկել: Սպասվում է, որ նրան առաջարկվող նոր համաձայնագիրը կգործի մինչև 2018 թվականը: Մոտ ժամանակներս «Ծեր Սինյորան» բանակցություններ կսկսի խաղացողի գործակալի հետ: Իսկ անձամբ Վիդալի արձագանքի վերաբերյալ առայժմ տեղեկություն չկա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում