Կասիլյասը կարող է մասնակցել «Ատլետիկի» դեմ խաղին

Կասիլյասը կարող է մասնակցել «Ատլետիկի» դեմ խաղին

«Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կարող է մասնակցել Լա Լիգայի առաջիկա’ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ հանդիպմանը: Այս մասին հայտնում է AS-ը:

Դարպասապահը շատ լավ է աշխատել մարզումների ժամանակ ու վերադարձրել է իր նախկին մարզավիճակը: Լիովին հնարավոր է, որ Բիլբաոյում նա խաղադաշտ դուրս գա մեկնարկային կազմում: Հատկանշական է, որ հենց Բիլբաոյի «Սան-Մամես» մարզադաշտում է Կասիլյասը 1999 թվականին իր նորամուտը նշել «Արքայական» ակումբի կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում