«Արսենալը» 30 մլն. եվրո կառաջարկի Գյոթցեի համար

«Արսենալը» 30 մլն. եվրո կառաջարկի Գյոթցեի համար

Արսեն Վենգերը շարունակում է թիմը ուժեղացնելու փորձեր կատարել:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Արսենալի» գլխավոր մարզչին ամռանը 70 մլն. ֆունտ կհատկացվի նոր տրանսֆերների համար: 30 մլն.-ը «կանոնիերները» մտադիր են ծախսել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոթցեին գնելու համար: Հենց այդ գումարն է նշված գերմանացի խաղացողի հրաժարագնում: «Արսենալը» նաև պատրաստվում է 10 մլն. ֆունտ վճարել «Թուլուզի» կիսապաշտպան Էտիեն Կապուեի, ինչպես նաև նույնքան առաջարկել «Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնայի համար:

Արսեն Վենգերը չի մոռանում նաև երիտասարդ տաղանդներին: Այսպես, առաջին թիմում է արդեն մարզվում ծագումով եթովպացի, բայց անձնագրով գերմանացի 16-ամյա կենտրոնական կիսապաշտպան Գեդիոն Զելաեմը: Սպասվում է, որ նա առաջին թիմ կփոխադրվի արդեն նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ; «Բարսելոնայից» 18-ամյա աջ պաշտպան Էկտոր Բելլերինը ու «Շտուտգարտից» 17-ամյա կիսապաշտպան Սերժ Գնաբրին նույնպես կսկեն հանդես գալ հիմնական թիմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում