Ռոջերսը ցանկանում է, որ Կարագերը մնա ևս մեկ տարի
14/04/2013 16:50

Նմանատիպ
«Լիվերպուլի» վետերան Ջեյմի Կարագերը ավելի վաղ հայտարարել էր, որ այս մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է ավարտել կարիերան, բայց գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ցանկանում է’ 35-ամյա պաշտպանը շարունակի խաղալ:
Կարագերը այս մրցաշրջանում մերսիսայդյան ակումբի կազմում անցկացրել է 33 հանդիպում: Վերջին 11 հանդիպումներից 10-ին նա մասնակցել է առաջինից մինչև վերջին րոպեն:
-Կարագերը ֆանտաստիկ է, ու ես կարծում եմ, որ նա կարող է օգնել թիմին նաև հաջորդ մրցաշրջանում: Մենք շատ ենք խոսում ու ինձ համար պարզ է, որ նա էլ է մտածում այդ մասին:
Մրցաշրջանի ավարտից հետո մենք նրա հետ կնստենք ու կզրուցենք, ինչից հետո կտեսնենք, թե ինչ կլինի ապագայում,- ասել է Ռոջերսը Goals on Sunday-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում