Սիլվա. Չեմ հասկանում` ինչու են քննադատում Մանչինիին
14/04/2013 17:10
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվային չի հետաքրքրում, թե ինչու են չորս բոլորը քննադատում թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին:
-Չեմ հասկանում’ ինչու են քննադատում Մանչինիին: Խաղացողները լիովին գոհ են այն աշխատանքից, որը նա կատարում է: Բոլորս կանգնում ենք նրա կողքին: Մենք մեկ թիմ ենք:
Մենք նրա հետ արդեն հաջողությունների հասել ենք: Եթե կենտրոնանանք ֆուտբոլի վրա ու տանք առավելագույնը, ապա այդ քննարկումները ոչ մի կերպ չեն ազդի մեզ վրա,- ասել է Սիլվան:
Հիշեցնենք’ «քաղաքայինները» Պրեմիեր լիգայի ավարտից 7 տուր առաջ 12 միավորով զիջում են «Մանչեսթեր Յունայթեդին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում