Պելլեգրինին «Չելսիի» նոր գլխավոր մարզի՞չ
14/04/2013 17:13

Նմանատիպ
The Telegraph-ի հաղորդած տեղեկությունների համաձայն, «Չելսիի» ղեկավարության ուշադրությունը գրավել է «Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին: Լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչն այդքան էլ գոհ չէ ներկայիս գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի աշխատանքից և ամռանը նրան ցանկանում է փոխարինել:
Վերոնշյալ աղբյուրը գրում է, որ Պելլեգրինիի օգտին է այն, որ նա թոփ-ակումբների հետ աշխատելու փորձ արդեն իսկ ունի, բարեհաջող գլխավորում է «Մալագան» և լավ տիրապետում է անգլերենին:
Հավելենք` Մանուել Պելլեգրինիի գործող պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև թվականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում