Յուրա Մովսիսյան. Անձնական հաջողությունները երկրորդային են
14/04/2013 19:52
Նմանատիպ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով «Ամկարի» հետ խաղում դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակը, խոսել է խաղից ստացած տպավորություններից:
-Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Դիմա Կոմբարովին, ով ինձ գլխով հիանալի փոխանցում կատարեց: Ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել, սակայն անձնական հաջողությունները երկրորդային են: Ամենակարևորն այն է, որ թիմը հաղթեց և 3 միավոր վաստակեցինք,-Մովսիսյանի խոսքերը մեջբերել է championat.com-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում