«Ման. Սիթին» հաղթեց «Չելսիին» և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)
14/04/2013 20:50
Նմանատիպ
Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցը ևս հայտնի դարձավ:
Լոնդոնում տեղի «Չելսին» եզրափակչի ուղեգիրը վիճարկում էր «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հանդիպման 35-րդ րոպեին Սամիր Նասրին առաջ մղեց իր թիմին, իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկում Սերխիո Ագուերոն կրկնապատկեց «քաղաքայինների» առավելությունը:
Երբ թվում էր, թե «Չելսին» վերջնականապես զրկվել է Անգլիայի գավաթը նվաճելու հնարավորությունից, Դեմբա Բան շքեղ հարվածով հույս պարգևեց «ազնվականներին»: Բայի գոլից հետո «Չելսին» սկսեց առավել ակտիվ գործել, գրոհները հաջորդում էին մեկը մյուսին, եղան մրցավարական սխալներ, սակայն ապարդյուն…
Ռոբերտո Մանչինիի սաները եզրափակչում են և Անգլիայի գավաթի համար կպայքարեն «Ուիգանի» հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում