«Բարսելոնան» հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

«Բարսելոնան» հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տոնեց «Սարագոսայի» նկատմամբ: Կատալոնացիների կազմում հաշիվը 20-րդ րոպեին բացեց Ալկանտարան, վերջինս այս խաղում դարձավ նաև երկու գոլային փոխանցման հեղինակ. նրա շնորհիվ Տելյոն դուբլ ձևակերպեց (39ր., 53ր.):

Հավելենք` այս հաղթանակից հետո «Բարսելոնան» միավորների քանակը հասցրեց 81-ի, իսկ «Սարագոսան» 27 միավորով շարունակում է մնալ ետնապահների թվում` զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում