«Միլանն» ու «Նապոլին» ոչ-ոքի խաղացին` 1:1 (տեսանյութ)
15/04/2013 00:40

Նմանատիպ
«Սան Սիրո» մարզադաշտում տեղի ունեցավ Իտալիայի առաջնության 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումը. մրցում էին մրցաշարային աղյուսակի հարևաններ «Նապոլին» և «Միլանը»:
Հաշիվը 30-րդ րոպեին բացեցին դաշտի տերերը. աչքի ընկավ Ֆլամինին, սակայն հյուրերից ընդամենը երեք րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: 33-րդ րոպեին Համշիկը փոխանցումը գոլով եզրափակեց Պանդևը:
Այս խաղից հետո «Նապոլին» ունի 63 միավոր և շարունակում է ընթանալ 2-րդ հորիզոնականում, իսկ «Միլանը» 59 միավորով երրորդն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում