«Ռեալը» հաղթեց. Ռոնալդուն խփեց «Ռեալի» կազմում իր 196-րդ գոլը (տեսանյութ)

«Ռեալը» հաղթեց. Ռոնալդուն խփեց «Ռեալի» կազմում իր 196-րդ գոլը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» հաղթանակ տոնեց Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ:

Հանդիպման արդեն 2-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն տուգանային հարվածով առաջ մղեց իր թիմին: Պորտուգալացին աչքի ընկավ նաև երկրորդ խաղակեսում` 68-րդ րոպեին Ալոնսոյի փոխանցումը վերածելով գոլի: Նշենք, որ այս գոլերը Ռոնալդուի` «Ռեալի» կազմում խփած 195-րդ և196-րդն  էին:

Հանդիպման վերջնական հաշիվը 76-րդ րոպեին ձևակերպեց փոխարինման դուրս եկած Գոնսալո Իգուայինը. Ռոնալդուն այս անգամ դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում