Դանտե. Հեշտ չի լինի խաղալ «Բարսայի» և Մեսսիի դեմ
15/04/2013 09:49
Նմանատիպ
«Բավարիայի» պաշտապն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բավարիա»-«Բարսելոնա» հանդիպմանը:
-Մենք շատ լավ հասկանում ենք` բարդ է լինելու պայքարել «Բարսելոնայի» դեմ: Նրանք ունեն աշխարհի լավագույն թիմը, որն իր խաղն է թելադրում: Կապտանռնագույնները շատ լավ փոխանցումներ են կատարում և գնդակը պահում իրենց մոտ:
Մեսսիին կանգնեցնելը բարդ կլինի, չէ՞ որ Լիոնելը աշխարհի լավագույն խաղացողն է: Մենք պետք է պահպանենք մարտական ոգին և ցույց տանք` ինչի ենք ընդունակ: Միայն այդպես կարող ենք դուրս գալ եզրափակիչ,-ասել է Դանտեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում