Սիմեոնե. Չեմպիոնների լիգայի ուղեգիր դեռ չենք նվաճել

Սիմեոնե. Չեմպիոնների լիգայի ուղեգիր դեռ չենք նվաճել

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Գրանադայի» նկատմամբ 5:0 հաշվով տոնած հաղթանակին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է.

-Մենք հիանալի խաղ անցկացրինք, ցուցադրեցինք մեր ֆուտբոլը և արժանիորեն հաղթեցինք: Թիմը ցույց տվեց իր ուժը. ֆուտբոլիստներն ագրեսիվ են և տրամադրված պայքարի:

Վերջին 10 խաղերից միայն մեկում ենք պարտվել, հաղթել ենք հինգում և ոչ-ոքի խաղացել չորս խաղում, այնպես որ, ես գոհ եմ: Սակայն մենք դեռ չպետք է մտածենք` Չեմպիոնների լիգայի ուղեգիրն ապահովել ենք. առջևում 7 խաղ էլ կա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում